Դպրոցում անցած ցանկացած դաս, դասղեկի ժամ, ուսումնասիրվող տարբեր առարկաներ, էքսկուրսիաներ, օլիմպիադաներ իրենց ամբողջության մեջ և հիմքում ունեն մեկ նպատակ: Դա հետագա կյանքի համար պատրաստ, դժվարությունները դիմակայելու ուժ և կամք ունեցող անհատի, քաղաքացու դաստիարակությունն է: Դպրոցական առարկաները գերազանց սերտելը այնքան կարևոր չէ, որքան ներքին ներուժի ձևավորումը և դրանք կյանքի մարտահրավերներին դիմակայելուն ծառայեցնելը: Ի վերջո կյանքում իր տեղը գտնում է համառություն, մեծ կամքի ուժ, արդարացված ինքնավստահություն ունեցող անհատը: ԵՎ այդ անհատը ձևավորվում է դպրոցում` ուսուցչի ճիշտ ուղղորդող և աչալուրջ հսկողության ներքո:
Դպրոցի և ուսուցչի գերխնդիրն է ժամանակակից աշխարհում և մասնավորապես մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնելուց բացի , հնարավորություն տալ աշակերտին ձևավորելու իր սեփական տեսակետը:
Հարգելի գործընկերներ ինչ մեթոդներ կառաջարկեիք կյանքի մարտահրավերներին պատրաստ անհատ և առաջնորդ կերտելու գործում: